Միրզոյանը տարածաշրջանային հարցերը քննարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի ու Փարիզի քաղաքապետի հետ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Փարիզում զրուցել է իր ֆրանսիացի պաշտոնակցի՝ Կատրին Կոլոնայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

X-ի իր էջում Միրզոյանը, որ մասնակցում է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովին, լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը իրենց շարունակական քաղաքական երկխոսության մաս են կազմում։