Վրաստանը չի կարող որևէ մեկի կողմից լինել հայ - ադրբեջանական հակամարտությունում: Այդ մասին Փարիզում՝ Խաղաղության ֆորումի պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի երկու երկրների հետ և, հետևաբար, դրսևորում է 100 տոկոսի հասնող չեզոքություն։
«Վրաստանն ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ինչպես նաև բարեկամական հարաբերություններ եղբայրական Հայաստանի հետ։ Վրաստանը չի կարող կողմնակալ լինել, մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք կարող այս իրավիճակում որևէ մեկի կողմից լինե: Իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը լավ գիտի այդ մասին: Նույնը կարող եմ ասել իմ ընկեր Իլհամ Ալիևի մասին», - հայտարարել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը հավելել է, որ Թբիլիսիի չեզոքությունը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Թբիլիսում կայացել է Փաշինյան-Ասադով հանդիպումԱլիև. Ադրբեջանը պատրաստ է Վրաստանում բանակցել Հայաստանի հետ