Նախկին եռահարկ «Գարուն» կինոթատրոնի փոխարեն` բազմահարկ շենք Էջմիածնի կենտրոնում

Նախկին եռահարկ «Գարուն» կինոթատրոնի փոխարեն բազմահարկ շենք կկառուցվի Էջմիածնի կենտրոնում։ Ճարտարապետների և բնակիչների մի մասի մոտ, սակայն, այս նախագիծը մի շարք հարցեր է առաջացնում։

Քաղաքի կենտրոնական հրապարակի հարևանությամբ կամարներով, մեծ ու հնաոճ ջահերով նախկին կինոթատրոնին ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրի տեսք կտա «Ավա Գրանիտը»։ Ընկերության տնօրեն, «Քաղաքացիական պայմանագրից» Վազգեն Դարբինյանը հաստատեց՝ տեղում 10 հարկանի բարձրահարկ է խոյանալու՝ բնակարաններով, կայանատեղիներով, ցուցասրահով, սրճարանով, նաև 2 կինոթատրոն կլինի։

Հայաստանի շատ կինոթատրոնների պես «Գարուն»-ն էլ խորհրդային կարգերի փլուզումից հետո մասնավորեցվեց, ձեռքից ձեռք անցավ, բայց անտեր մնաց ու մաշվեց։ Վերջին փորձաքննության համաձայն՝ շենքն ավելի քան 40 տոկոսով մաշված է, կա անգամ փլուզման վտանգ, ասում են քաղաքապետարանում։


Ճարտարապետների պալատում հույս ունեն, որ մասնագիտական քննարկում կկազմակերպվի ռեգիոնալ մոդեռնիզմի ոճով կառուցված նախկին կինոթատրոնի հարցով, փորձում են հավատալ, որ Երևանից հետո նաև պատմամշակութային հուշարձաններով Էջմիածնին կուլ չեն տա բարձրահարկերը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.