Եվրոպական միության անդամ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն աջակցությունն Ուկրաինային։
Ենթադրվում է, որ դա տեղի կունենա նոյեմբերի 14-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։
Խորհուրդը կքննարկի նաև Արագ տեղակայման կարողությունների մեխանիզմը և ԵՄ-ի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը:
Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ տեղի կունենա ոչ պաշտոնական նախաճաշ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Եվրոպական պաշտպանության գործակալության խորհրդի պաշտոնյաների մասնակցությամբ։