Հայաստանի և Իտալիայի ռազմական ղեկավարները քննարկել են ապագա համագործակցության ուղղությունները

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Աշխատանքային այցով Հայաստանում է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Պապիկյանի և Դրագոնեի հանդիպման ընթացքում
քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետը Հայաստանում է, հանդիպել է Պապիկյանի հետ

Էդվարդ Ասրյանն ու Ջուզեպպե Կավո Դրագոնեն նախանշել են 2024 թվականի ընթացքում երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները։

Այնուհետև Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի ուղեկցությամբ իտալական գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: