Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, բացելով Փարիզում մեկնարկած Խաղաղության համաժողովը, ասել է, որ Գազայի հատվածում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հումանիտար դադար հայտարարել և աշխատել զինադադար հաստատելու վրա։
«Խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն։ Դա չի քննարկվում, դա անհրաժեշտ է», - շեշտել է Մակրոնը։
Փարիզի համաժողովին մասնակցում են շուրջ ութ տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իսրայելը համաժողովին չի մասնակցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելցի գեներալ. «Բանակը Գազայում է՝ ահաբեկիչների սրտում»