Այն կարող է ընդունվել, եթե կոնսենսուս լինի, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
«Հարավային Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ։ Այն կարող է ընդունվել, եթե կոնսենսուս լինի», - այսօր Մոսկվայում, ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ուղղված որոշման նախագիծը, որ ցավոք սրտի անցած տարվա նոյեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այդպես էլ չհաստատվեց, շարունակում է մնալ ուժի մեջ», - հատուկ ընդգծել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԿ-ները, քաղաքական ուժերը կոչ են անում ՀՀ-ին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, դիմել ԵՄ-ին անդամակցության համար