Փաշինյանը ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողներին է ներկայացրել ստեղծված հումանիտար իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին է ներկայացրել Արցախի հայաթափման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին, նշված է կառավարության հաղորդագրության մեջ։

Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում: Վարչապետն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում հայության իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի կարևորությունը: