Թրամփը ժամանել է դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ժամանել է Մանհեթենի դատարան՝ որպես վկա ցուցմունքներ տալու խարդախության գործով։ Մինչ այդ ցուցմունքներ էին տվել նրա երկու տղաները։

Նյու Յորքի իրավապահները պնդում են, թե Թրամփի՝ անշարժ գույքի կայսրությունը օգտագործել է մեխանիզմներ, որոնք թույլ են տվել ապօրինի 100 միլիոն դոլարի եկամուտ ստանալ՝ ընդհանուր կարողությունը հասցնելով 2 միլիարդ դոլարի։

Այս մեղադրանքներից բացի, Թրամփի դեմ քրեական չորս գործ կա հարուցված՝ ընտրարշավի ժամանակ միջոցներն ապօրինի ծախսելու, Սպիտակ տնից հեռանալուց հետո գաղտնի փաստաթղթեր պահելու, դրանք թաքցնելու փորձի մեղադրանքով։ Թրամփը որևէ մեկով իրեն մեղավոր չի ճանաչում։