Գազայի հատվածում մարտերի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 88 աշխատակից

Գազայի հատված - Իսրայելական ուժերի հարվածների հետևանքները փախստականների «Մագազի» ճամբարում, 5-ը նոյեմբերի, 2023.

Գազայի հատվածում արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող մարտերի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 88 աշխատակից, հայտարարել են կազմակերպության 17 մարդասիրական առաքելություններ՝ կոչ անելով անհապաղ «մարդասիրական զինադադար» հաստատել:

Համատեղ հայտարարությունը նշում է, որ մինչ այս որևէ հակամարտության ընթացքում ՄԱԿ-ն այսչափ մեծ թվով զոհեր չի ունեցել։

Հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում սպանվել է 1400-ից ավելի մարդ , ավելի քան 200-ը պատանդ են վերցվել։ Գազայի հատվածում , ըստ «Համաս»-ի, զոհվել է մոտ 9 հազար 500 մարդ, այդ թվում՝ 3 հազար 900 երեխա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջափակել է Գազան․ ReutersՊաղեստինցիները պնդում են, որ Գազայում ավելի քան 9700 մարդ է զոհվել