Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) խնդրել են պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստ անցկացնել , ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության դիվանագիտական աղբյուրը։
Հանդիպմանը, ըստ ՏԱՍՍ-ի, մասնավորապես, կքննարկվեն Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարի ու Ալ-Շիֆա կենտրոնական հիվանդանոցի մոտ շտապօգնության մեքենաների շարասյան վրա հարձակումները:
Իր հերթին, ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ բանախոսները կլինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը և Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը:
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փողոցային մարտերը Գազայում շարունակվում են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինցիները պնդում են, որ Գազայում ավելի քան 9700 մարդ է զոհվել