ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Անկարա:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանում Բլինքենին դիմավորել են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեպարտամենտի երկկողմ քաղաքական կապերի գծով գլխավոր տնօրեն, դեսպան Յապրաք Բալքանը, Անկարայի փոխնահանգապետ Նամըք Քեմալ Նազլին։
Ըստ Anadolu գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղարն այսօր բանակցություններ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, կքննարկեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք խնդիրներ, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարը նոյեմբերի 5-ին կայցելի Թուրքիա