Թուրքիան Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին խորհրդակցության նպատակով

Նոյեմբերի 4-ին Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։

«Նկատի ունենալով Գազայում շարունակվող մարդկային ողբերգությունը, որի պատճառը խաղաղ բնակչության վրա Իսրայելի շարունակվող հարձակումներն են, ինչպես նաև կրակը դադարեցնելու և մարդասիրական օգնության անխոչընդոտ ու շարունակական հոսքն ապահովելու կոչերը Իսրայելի մերժումը՝ որոշում է ընդունվել Թել Ավիվում մեր դեսպան Սադըր Օզքան Թորունլարին հետ կանչել Անկարա՝ խորհրդակցությունների նպատակով»,- այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ Իսրայելն էր Թուրքիայից հետ կանչել իր բոլոր դիվանագետներին այն բանից հետո, երբ Էրդողանը հոկտեմբերի 28-ին Իսրայելին զավթիչ էր անվանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետի հետ