Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ խզում է կապերը իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով։
«Նեթանյահուն այլևս որևէ մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել, մենք նրան դուրս ենք գրել», - Աստանայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին նախագահական օդանավում ասել Էրդողանը լրագրողներին, հավելելով, թե ջանքեր կգործադրվեն, ամեն ինչ կանի Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների գործը Միջազգային քրեական դատարան հասցնելու համար։
«Մեր համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես, Արտգործնախարարությունը կանի այդ աշխատանքը», - նշել է Թուրքիայի ղակավար։
Էրդողանը միաժամանակ ասել է, որ կապերը լիովին խզել հնարավոր չէ, հատկապես միջազգային դիվանագիտության մեջ։
Նա հայտնել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը գլխավորում է Թուրքիայի միջնորդական ջանքերը պատերազմը ավարտելու համար։ Նա բանակցում է իսրայելական կողմի, ինչպես նաև Պաղեստինի ու «Համաս»-ի հետ։ Իսկ Նեթանյահուն, Էրդողանի խոսքերով՝ կրում է բռնության գլխավոր պատասխանատվությունը և կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։
Ավելի վաղ Իսրայելը Թուրքիայից հետ էր կանչել իր բոլոր դիվանագետներին։
Էրդողանը հայտարարել է, որ բախումներից հետո Թուրքիան պատրաստ է Գազայի համար հանդես գալ որպես երաշխավոր երկիր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիդան. «Թուրքիան կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Գազայում»