Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի որոշման համար:

«Ավելի քան 220 ռուսական և ոչ ռուսական անուններ են գրանցվել պատժամիջոցների ցանկում: Դա՛ է հիմա պետք: Դրանք {պատժի ենթարկվածները} ագրեսորի տնտեսության կարևոր ոլորտների հիմնարկներից են: Բոլոր սանկցիաները պետք է ամբողջ ուժով գործեն, որ ռուսները չկարողանան դրանք շրջանցել»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների ուժը աշխարհի ուժն է, և «աշխարհն այդպես ավելի միասնական է դառնում»:

Նոր սանկցիաների ցուցակում են տեղ գտել Սիբիրում աշխատող խոշոր ձեռնարկություններ, այդ թվում՝ անօդաչուներ արտադրող հիմնարկ: