Պաղեստինյան արմատական «Համաս» («Իսլամական դիմադրության շարժում) կառույցը պատրաստ է գերիների փոխանակման հարցում «Իսրայելի հետ գնալ լիակատար փոխզիջման»։ Այս մասին NBC News ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է կառույցի ղեկավարության ներկայացուցիչ Ղազի Համադը։
«Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ վերադառնան տուն: Մենք ուզում ենք, որ մեր բանտարկյալները հենց հիմա գնան տուն: Այսպիսով, մենք պատրաստ ենք ամբողջական փոխզիջման, որ ազատվեն բոլոր պատանդները, նրանց թվում (իսրայելցի) զինծառայողները և Իսրայելի կալանավայրերում պահվող մեր բանտարկյալները»,- հայտարարել է Համադը:
Խոսելով հակամարտության մասին՝ «Համաս»-ի ղեկավարության ներկայացուցիչը պնդել է, թե «կառույցը կշարունակի պայքարել օկուպացիայի դեմ, քանի որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին»:
Համադն ասել է, որ Իսրայելի կողմից «ագրեսիայի դադարեցումը» հնարավոր բանակցությունների հիմնական պայմաններից մեկն է:
Նա նաև հավաստիացրել է, թե նախաձեռնելով հոկտեմբերի 7-ի գործողությունը, զինյալները խաղաղ մարդկանց սպանելու նպատակ, իբր, չեն ունեցել:
«Մեր կրոնի`իսլամի դրույթների համաձայն, արգելվում է խաղաղ բնակիչներին վնասել կամ սպանել: Անտեղ, երբ նրանք (զինյալները) մտել են տարածք, ինչ-որ բարդություններ են առաջացել»,- ասել է Ղազի Համադը:
NBC News հեռուստակայանի մեկնաբանի կարծիքով՝ «Իսրայելը դժվար թե ընդունի Ղազի Համադի առաջարկած ծրագիրը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բենյամին Նեթանյահուն մերժում է Գազայում հրադադար հաստատելու պահանջը