2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայկական ապօրինի զինված կազմավորումների կողմից Ադրբեջանի ազատագրված տարածքներում դիտավորյալ տեղադրված ականների պայթյուններից զոհվել են 6 խաղաղ բնակիչներ և ոստիկաններ:
Այդ մասին Աստանայում, «Թյուրքական պետությունների 10-րդ գագաթնաժողովում» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դրանից հետո Ադրբեջանն իր սահմանադրական կարգը վերականգնելու և ապօրինի զինված խմբավորումներին չեզոքացնելու նպատակով իրականացրել է տեղական հակաահաբեկչական միջոցառումներ։ Գործողության արդյունքում, որն ավարտվել է 23 ժամում, Ադրբեջանը լիովին վերականգնել է ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը»,- հայտարարել է Ալիևը:
«Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում խաղաղ բնակչությանը կամ քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս չի պատճառվել։ Ադրբեջանը գործել է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»,- պնդել է Ալիևը:
Նրա խոսքով՝ այդ «փաստերը» հաստատել են ՄԱԿ-ի դիտորդներն, ովքեր երկու անգամ են այցելել տարածաշրջան:
«Թյուրքական պետությունների գագաթնաժողովի» մասնակիցները տարբեր ձևակերպումներով իրենց ուղերձներում շնորհավորել են Ալիևին «Ադրբեջանի ինքնիշխանությունը վերականգնելու կապակցությամբ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, 42 անձ համարվում է անհետ կորած․ ՔԿ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 64 արցախցի է մահացել բռնի տեղահանման ընթացքում․ ՔԿ