ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն երեկ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Գազայում։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենը վերահաստատել է քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու և պաղեստինյան ժողովրդին կայուն մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը:
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Գազայից օտարերկրյա քաղաքացիների անվտանգ հեռանալն ապահովելու և բոլոր պատանդներին ազատ արձակելու Վաշինգտոնի առաջնահերթությունը։
Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։ Կողմերը հաղորդել են հազարավոր զոհերի մասին։ Իսրայելի Զինված ուժերի հրամանատարությունը երեկ հայտարարել է, որ այս պահին Գազայում, «Համաս»-ի ձեռքում է գտնվում 242 պատանդ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փողոցային մարտերը Գազայում շարունակվում են