Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ուղևորվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին։ Էրդողանի ելույթը նախատեսված է նոյեմբերի 3-ին։ Նա նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու։
Թուրքիայի հաղորդակցությունների տնօրինության հաղորդագրության համաձայն՝ «Թուրք ժամանակ» կարգախոսով երկօրյա գագաթնաժողովը նպատակ ունի նպաստել կազմակերպության շրջանակում համագործակցության ընդլայնմանը։
Կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը, իսկ Թուրքմենստանը, ինքնահռչակ թուրքական Կիպրոսը և Հունգարիան դիտորդի կարգավիճակ ունեն։