Այս պահին Հայաստանի սահմաններին ադրբեջանական կուտակումներ չկան, բայց տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ մեկնաբանելով «առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ադրբեջանական հավանական ներխուժում» կանխատեսած Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը։
Իսպանական Գրանադա եվրոպական լիդերների հետ փաստաթղթի ստորագրմանն Ալիևի չգնալը Արշակյանը դրական ազդակ չի համարում, բայց հռետորաբանության փոփոխություն նկատել է։
«Ալիևը խաղաղարար չի, ամենևին: Ես հռետորաբանության փոփոխությունը դրական եմ գնահատում: Հրաշալի կլինի, որ դա շարունակվի, հրաշալի կլինի, որ մենք փոխադարձաբար ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաշալի կլինի, որ մեր ճանապարհները ապաշրջափկվեն: Արդյո՞ք այդ ուղղությամբ բավարար չափով ակտիվ քայլեր կան, չկան, բայց կան որոշակի հռետորաբանության փոփոխություններ, որոնք գնահատելի են», - ասաց Արշակյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆՀայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա ստանում է իր պատասխանը, հայտարարում էր ԱԺ փոխխոսնակը, այդ ինչպե՞ս, եթե Հայաստանի 150 քառակուսի կմ տարածքը շարունակում է օկուպացված մնալ:
«Հիմա դուք ուզում եք, որ մենք գնանք խաղաղության օրակարգի՞ ուղղությամբ, թե՞ ուզում եք, որ մենք գնանք պատերազմի ուղղությամբ: Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել, եթե կողմերն ունեն բավարար պատրաստակամության: Եթե դուք ինձ հարցնում եք՝ արդյո՞ք մեր թշնամին ունի բավարար պատրաստակամության, ես ասում եմ, որ քայլերը բավարար չեն եղել մինչև հիմա, եթե բավարար լինեին, ստորագրված կլիներ այդ փաստաթուղթը, և հույս եմ հայտնում, որ այդ քայլերը առաջիկայում բավարար կլինեն», - ընդգծեց Արշակյանը:
Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել
Վարչապետ Փաշինյանի թիմակիցն այսօր ասաց՝ Հռոմի կանոնադրության վավերացումից ամիսներ առաջ Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է միջպետական համաձայնագիր ստորագրել, որը թույլ կտա շրջանցել Միջազգային քրեական դատարանի պահանջները։ Հենց այդ դատարանն էր Պուտինի կալանավորման օրդերը տվել։ Մոսկվայից արձագանք չեն ստացել, թե՝ ինչո՞ւ՝ դժվարացավ մեկնաբանել։
Հռոմի ստատուտի վավերացման Երևանի որոշումը Մոսկվայից որակեցին «ոչ-բարեկամական քայլ»։ Երևանը պնդում է՝ միջազգային ատյանին միանալը Պուտինի հետ ոչ մի կապ չունի, ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ Հռոմի կանոնադրությունը չվավերացրած Միացյալ Նահանգների հետ էլ Հայաստանն ունի նմանատիպ համաձայնագիր։
«Մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայնագիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերվող հարցերում: Ըստ էության, մենք դրան արձագանք չենք ստացել, դեռ կա ժամանակ մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կտան», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը արձագանքել է Հռոմի ստատուտի վավերացման հարցով ՌԴ-ից ստացված առաջարկներինՄոսկվան արձագանքում է Մալթայում տեղի ունեցած համաժողովին Երևանի մասնակցությանը
Հայ-ռուսական այլևս անթաքույց լարվածությունը չի մարում. այսօր էլ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «ցուցադրական հակառուսական ժեստ» է որակել Հայաստանի ԱԽ քարտուղարի մասնակցությունը Մալթայում անցկացված համաժողովին, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևը»։
Հիշեցնելով Հայաստանի իշխանությունների վերջին շփումները Ուկրաինայի պաշտոնյաների հետ՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է՝ «կարծում ենք, որ Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ակտիվ սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ»։
«Ցավալի է, որ Հայաստանի այժմյան ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քայքայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում հենց ինքն էլ համարում էր կարևորագույն գործոն Հայաստանի կայունության բարգավաճման համար», -ասել է Մարիա Զախարովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞րն է «նոր կոնտեքստը» հայ-ուկրաինական հարաբերություններումԻ դեպ, մինչ այս պահը հայտնի չէ՝ Մոսկվան հաստատել, թե մերժել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի ագրեմանը։ Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը անցած շաբաթ հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Վաղարշակ Հարությունյանի փոխարեն։