Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 7-ից ի վեր երրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, զեկուցել մարտերի հետ կապված իրավիճակը, հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նեթանյահուն «շնորհակալություն է հայտնել կանցլերին՝ Իսրայել պետությանը շարունակական աջակցության համար»։
Հեռախոսազրույցի վերաբերյալ X-ի իր էջում գրառում է կատարել Գերմանիայի կանցլերը՝ մասնավորապես նշելով, որ Իսրայելի վարչապետի հետ քննարկել են Իսրայելում և Գազայում տիրող իրավիճակը։
«Մենք ցանկանում ենք աշխատել կոնֆլիկտի տարածումը կանխելու ուղղությամբ», - գրել է Շոլցը՝ ողջունելով նաև տուժածների տեղափոխումը Գազայից Եգիպտոս։
Իսրայելապաղեստինյան հակամարտության վերջին լարումից ի վեր երեկ առաջին անգամ Եգիպտոսի և Գազայի միջև «Ռաֆահ» անցակետը բացվեց վիրավոր պաղեստինցիների, օտարերկրացիների ու երկքաղաքացիություն ունեցող անձանց համար։
Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ի զինյալները ներխուժեցին իսրայելական բնակավայրեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ը ողջունում է Գազայի հատվածից հիվանդների և վիրավորների առաջին տարհանումը