Պաղեստինյան «Համաս» արմատական կազմակերպության զինված խմբերի անդամները Գազայի հատվածում կարող են կա՛մ առանց նախապայմանների հանձնվել, կա՛մ զոհվել։
Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Մենք վճռական ենք հաղթելու հարցում, հակառակորդն ունի միայն երկու տարբերակ՝ կա՛մ մեռնել, կա՛մ առանց նախապայմանների հանձնվել, երրորդ տարբերակ չկա»,- ասել է Գալանտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։