Գերմանիայի ԱԳ նախարարը նոյեմբերի 3-ին կժամանի Հայաստան

Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսված է Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը։