Զելենսկի. «Պատերազմը Հոլիվուդում ֆիլմի նկարահանման հրապարակ չէ, արագ նվաճումներ մի ակնկալեք»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե չարժե արագ նվաճումներ ակնկալել: Նրա խոսքով, Սև ծովում ռուսական ռազմանավերի վրա ուկրաինացիների հարձակումները լուրջ վնաս են հասցրել պատերազմը շարունակելու Մոսկվայի կարողություններին:

«Արդիական աշխարհում մարդիկ արագ հաղթանակներ և նվաճումներ են սպասում: Ուկրաինական ուժերի կատարած հսկայածավալ աշխատանքն արդեն անհերքելի իրողություն է», - ասել է Զելենսկին՝ գիշերը տեսաուղերձով դիմելով հայրանեկիաներին:

Նա նախկինում մերժել է որոշ արևմտյան երկրների քննադատությունն առ այն, որ ամռանը մեկնարկած հակագրոհը դանդաղ է ընթանում և սահմանափակ նվաճումներ է ապահովել:

«Պատերազմը Հոլիվուդի նկարահանման հրապարակ չէ, արագ նվաճումներ մի ակնկալեք»,- վերջերս ասել է Ուկրաինայի նախագահը

Զելենսկիի խոսքով, արժանին մատուցելով ուկրաինական բանակին, պետք չէ սպասել, թե արագ հաղթանակներ կլինեն 20 ամիս առաջ Ռուսաստանի նախաձեռնած ագրեսիայի դեմ պայքարում: