Իրանի նախագահը կայցելի Թուրքիա

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսի, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիայի Հանրապետություն: Այդ մասին այսօր Անկարայում իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ ասուլիսում հաղորդել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Նրա խոսքով՝ «այցը տեղի կունենա մոտ ապագայում»: