Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը նոյեմբերի 1-ին կայցելի Թուրքիա։
Թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկվելու են իրավիճակը Պաղեստինում, տարածաշրջանային ընթացիկ զարգացումները և երկկողմ հարաբերությունները, հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարությունը։
Անկարան և Թեհրանը դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունը պաղեստինյան Գազայի հատվածի դեմ, որը հաջորդեց Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակմանը։
Իրանի արտգործնախարարը այսօր բանակցություններ է վարել Քաթարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի արտգործնախարարը Իսրայելի հարցով կրկին Քաթարում է