Մախաչկալայի օդանավակայանի աշխատանքը ամբողջությամբ վերականգնվել է

Մախաչկալայի օդանավակայանը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցածից հետո, 30-ը հոկտեմբերի, 2023թ.

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարեց, որ Մախաչկալայի օդանավակայանի աշխատանքը ամբողջությամբ վերականգնվել է։

Մախաչկալայում հակահրեական ակցիայի մասնակիցներից 83 մարդ է բերման ենթարկվել զանգվածային անկարգությունների գործով։ Իրավապահները ավելի քան հինգ տասնյակ խուզարկություններ են կատարել, այսօր հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Անցած կիրակի երեկոյն Մախաչկալայի օդանավակայանի գրավմանը ավելի քան հազար մարդ էր մասնակցել, նրանք պաղեստինցիներին աջակցելու և հակահրեական լոզունգներ էին բացականչում և Թել Ավիվից ժամանած օդանավի ուղևորների մեջ հրեաներ փնտրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 20 վիրավոր, 60 ձերբակալված․ հակաիսրայելական ակցիա Մախաչկալայի օդակայանում