Հոկտեմբերին Իսրայելից Վրաստան է մեկնել 15 հազար մարդ

Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիա, արխիվ

Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիան ասել է, որ վերջին 24 օրվա ընթացքում Իսրայելից Վրաստան է մեկնել 15 հազար մարդ, որոնցից 1500-ը Վրաստանի քաղաքացիներ են։

Նա ասել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս»-ը հարձակվեց Իսրայելի վրա, մարդիկ սթրեսային վիճակում են։