Ադրբեջանի խորհրդարանում լսումներ են անցկացվել «Արևմտյան Ադրբեջանի տեղանունները․ պատմության խեղաթյուրումից մինչև արդարության վերականգնում» թեմայով։ Լսումներում հայտարարվել է, որ «Արևմտյան Ադրբեջանում» ծնվածների անձը հաստատող փաստաթղթում նշվելու է նրանց ծնված վայրի «պատմական տեղանունը»։
«Մենք կվերադառնանք Արևմտյան Ադրբեջան։ Այընտրանք չկա։ Հայաստանից մեր պահանջն այն է, որ երբ մարդիկ վերադառնան, պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Հասկանալի է, այդ հարցում մենք չենք կարող ամբողջովին հույս դնել Հայաստանի վրա, մեր տեղանունները վերականգնելու համար ինքերս ենք որոշակի քայլեր ձեռնարկում»,- ասել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեկբերլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ ադրբեջանցիները պետք է վերադառնան պատմական հայրենիք, որն այսօր Հայաստանի տարածքում է