Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը մեկնել է Քաթար։
«Ալ-Աքսա փոթորիկ» ռազմական գործողությունից հետո սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է արաբական այդ երկիր։
Ըստ իրանական IRNA գործակալության՝ Աբդոլլահիանը կհանդիպի Քաթարի էմիրի, ինչպես նաև արտգործնախարարի հետ։
«Դոհայում կողմերը կուսումնասիրեն Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները դադարեցնելու համար առաջադրված նոր նախաձեռնությունները», - ասված է հաղորդագրությունում։
1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրանը պաղեստինյան զինված խմբավորումների հիմնական աջակիցներից է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը նոր ճակատներ է սպառնում Իսրայելին, եթե Գազայի հատվածի դեմ հակամարտությունը շարունակվի