Գազայում ծավալված ցամաքային գործողության ընթացքում Իսրայելի բանակն առաջին իսրայելցի ռազմագերուն է ազատ արձակել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն` իսրայելական բանակի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից գերեվարված կին զինծառայող Օրի Մեգիդիշը։
«Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում և զինծառայողի առողջական վիճակը բարվոք է», - հաղորդել են Իսրայելի պաշտպանության բանակից՝ զերծ մնալով Գազայում իրականացված հատուկ գործողության մասին մանրամասներ հաղորդելուց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը պատանդներին պատկերող նոր տեսանյութ է հրապարակել