Վերջին երեք օրում Գազայում ՄԱԿ-ի 10 աշխատակից է զոհվել

«Վերջին երեք օրում Գազայում ՄԱԿ-ի 10 աշխատակից է զոհվել», - հաղորդում է կազմակերպության պաղեստինցի փախստականներին օգնություն տրամադրող գործակալությունը (UNRWA):

Այս կառույցի տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից՝ Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, գործակալության առնվազն 63 աշխատակից է զոհվել, ևս 22 վիրավորվել են։

«Այս պահին գործակալության կողմից ստեղծված 149 կենտրոններում ավելի քան 670 հազար բռնի տեղահանված է պատսպարվել», - հաղորդում են ՄԱԿ-ի աղբյուրները։