Մի քանի ժամ առաջ «Համաս»-ը Գազայում գտնվող պատանդներին պատկերող նոր տեսանյութ է հրապարակել։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ` դրանում պատկերված են հոկտեմբերի 7-ին պատանդառված երեք իսրայելցի կանայք։
Նրանցից մեկը, որ նույնականացվել է որպես Դանեիլ Ալոնի, դիմում է Իսրայելի վարչապետին՝ պահանջելով նրանից բանակցությունների մեջ մտնել «Համաս» շարժման հետ՝ Գազայում գտնվող ավելի քան 200 պատանդներին ազատ արձակելու համար։
«Ենթադրվում էր, որ դուք պետք է ջանքեր գործադրեիք մեզ ազատ արձակելու համար, դա ձեր պարտականությունն էր։ Փոխարենը մենք այստեղ ենք՝ վճարելով ձեր քաղաքական, անվտանգային, ռազմական և դիվանագիտական ձախողումների համար», - հայտարարել է պատանդը։
Տեսանյութի հրապարակումից քիչ անց Իսրայելի վարչապետը Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ նման տեսանյութերի հրապարակումը՝ «Համաս»-ի կողմից կիրառվող հոգեբանական ճնշում է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը բանակցում է «Համաս»-ի հետ պատանդների ազատ արձակման շուրջ