Պաշտոնական Վաշինգտոնը Իրանին հերթական «վճռական նախազգուշացումն» է հղում՝ կոչ անելով Թեհրանին «Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին զսպվածություն ցուցաբերել», CNN հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով` եթե տարածաշրջանում գտնվող ամերիկացի զինվորականներին վտանգ սպառնա, Վաշինգտոնը կդիմի համարժեք քայլերի։
«Միանշանակ է, որ մենք գործողությունների կդիմենք, եթե ստիպված լինենք պաշտպանել [Մերձավոր Արևելքում գտնվող] զինվորականներին և բազաները։ Մենք շատ լուրջ ենք վերաբերvում ազգային անվտանգության ոլորտում մեր տարածաշրջանային շահերին, և հենց դա է պատճառը, որ նախագահ Բայդենը ավիակիրների երկու հարվածային խմբեր է ուղարկել այդ շրջան», -նշում է ԱՄՆ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը։