Ֆիդան. «Թուրքիան կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Գազայում»

«Իսրայելի հարձակումները Գազայի խաղաղ բնակչության դեմ անընդունելի են, դրանց պետք է անհապաղ վերջ տրվի», -այսօր Անկարայում` ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Գազայում պետք է հումանիտար հրադադար հայտարարվի, ինչպես նաև միջանցք բացվի մարդասիրական բեռների անխափան մատակարարումների նպատակով։ Չի կարելի թույլ տալ, որ ռազմական գործողությունները շարունակվեն ընդլայնվել տարածաշրջանով մեկ։ Նման հեռանկարից խուսափելու համար օր առաջ պետք է մեկնարկի խաղաղ կարգավորման գործընթացը, որի հիմքում դրվելու է երկու պետությունների գոյության սկզբունքը»,-դիմելով եվրոպացի դիվանագետներին՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։