Այս տարվա առաջին 9 ամիսներին հանցագործությունների դեպքերը աճել են 12.1 տոկոսով կամ 3193 դեպքով: Եթե 2022-ի առաջին 9 ամիսներին հանցագործությունների թիվը 26 հազար 489 էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 29 հազար 682 է:
Հանցագործությունների աճը պայմանավորված է թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի զենքի և կաշառակերության դեպքերի բացահայտմամբ: Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյան այսօր խորհրդարնում տեղեկացրեց, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 2294-ով, կաշառակերության դեպքերը՝ 295-ով: