Մախաչկալայում ձերբակալվածների թիվը հասել է 60-ի

Կիրակի երեկոյան Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվածների թիվը հասել է 60-ի։ Այս մասին հաղորդում է պաշտոնական ТАСС գործակալությունը՝ հավելելով, որ այս պահին Հյուսիսային Կովկասի խոշորագույն օդանավակայաններից մեկը շարունակում է փակ մնալ։

Անկարգությունների առթիվ ստեղծված հատուկ օպերատիվ շտաբում այսօր ելույթ է ունեցել Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը՝ նշելով, որ հանրապետության իրավապահներին չի հաջողվել՝ «հակազդել տեղեկատվական դաշտում ծագած սադրանքներին»։

Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգությունները ծագել էին կիրակի երեկոյան։ Մի քանի հարյուր տեղացի երիտասարդներ մուտք էին գործել օդանավակայանի հատուկ հսկվող տարածք, այդ թվում՝ թռիչքուղի՝ փորձելով կանխել Թել-Ավիվից Մախաչկալա կանոնավոր չվերթ կատարող օդանավի վայրէջքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակահրեական խոշոր ակցիա Մախաչկալայի օդակայանում