Սիավուշ Քերիմի. «Ադրբեջանական երաժշտությունն աշխարհում ոչ մի տեղ ընդունված չէ»

Ադրբեջանի պետական երաժշտանոցի ռեկտոր Սիավուշ Քերիմին, արխիվ, լուսանկարը երաժշտանոցի Ֆեյսբուքի էջից:

Ադրբեջանական երաժշտությունն աշխարհում ոչ մի տեղ ընդունված չէ, որովհետև Ադրբեջանում գրված երաժշտությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին. այդ մասին, ըստ ԱՊԱ լրատվական գործակալության՝ հոկտեմբերի 29-ին Բաքվում կայացած երաժշտական ֆորումում ասել է Ադրբեջանի պետական երաժշտանոցի ռեկտոր Սիյավուշ Քերիմին։

Նա անդրադարձել է երկրում երաժշտական ստուդիաների թեմային:

«Ես մի տարրական բան կասեմ՝ Ադրբեջանի օրհներգը գրվել է Անգլիայում։ Այդ երեք րոպեանոց ձայնագրության համար Ադրբեջանն Անգլիային վճարել է 200 հազար ֆունտ ստերլինգ։ Հնարավոր չէ՞ Ադրբեջանում ստեղծել համապատասխան ստուդիա և դա անել այստեղ։ Առանց ստուդիայի մենք ոչինչ չենք կարող անել»,- ասել է ռեկտորը։