Մալթայում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսին:
Նրանք, ըստ ԱԽ գրասենյակի, քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Պաշտոնյաները անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Անվտանգության խորհրդի քարտուղարը Մալթայում մասնակցում է Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին։