Հայաստանի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր վշտով տեղեկացա 2023 թ. հոկտեմբերի 28-ին Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի մասին, որը հանգեցրել է հանքափորների մահվան։

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ, կարեկցանք և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Մաղթում եմ նրանց համբերություն, ուժ և տոկունություն»:

Վերջին տվյալներով՝ Ղազախստանի հանքավայրում վթարի հետևանքով 32 մարդ է զոհվել, 14 մարդ անհետ կորած է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հանքավայրում վթարի հետևանքով զոհվել է առնվազն 32 հանքափոր