Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչներն անցած գիշեր հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 150 ստորգետնյա թիրախների, այդ թվում՝ ստորգետնյա շտաբներին և ռազմական ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակը հարվածել է Գազայի ստորգետնյա թիրախներին, դրանց թվում են ահաբեկիչների թունելները, ստորգետնյա հրամանատարական կենտրոնները և ստորգետնյա այլ ռազմական ենթակառուցվածքներ: Ոչնչացվել են «Համաս»-ի ահաբեկիչներ»,- ասվում է զեկույցում:
Իսրայելական ուժերը նաև ցամաքային գործողություն են իրականացրել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պաշտպանության բանակի խոսնակ, փոխծովակալ Դանիել Հագարին։
«Երեկոյան Իսրայելի Պաշտպանության բանակը մտել է Գազայի հատվածի հյուսիսային հատված և ընդլայնել ցամաքային գործողությունները։ Դրանց մասնակցել են հետևակը, զրահատեխնիկան, ինժեներական և հրետանային ստորաբաժանումները», - հաղորդել է փոխծովակալ Հագարին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Գազայում