Շաբաթ գիշեր Իսրայելի պաշտպանության ուժերը «զգալիորեն կընդլայնեն» ցամաքային գործողությունները Գազայի հատվածում՝ «Համաս»-ի զինյալների և նրանց ենթակառուցվածքների ոչնչացմանն ուղղված, քիչ առաջ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեյվիդ Հագարին։
Ուրբաթ գիշեր Իսրայելի պաշտպանական ուժերը հարվածներ են հասցրել «Համաս»-ի թիրախներին:
Ուրբաթ երեկոյան Գազայի հատվածի հրետակոծությունն ուժեղացել է։ Հաղորդվում է, որ հզոր պայթյուններ են հնչում նրա հյուսիսային հատվածում։ Al Arabiya հեռուստաալիքն այս գնդակոծությունն անվանել է ամենահզորը պատերազմի սկզբից ի վեր։
Գազայում ամբողջությամբ անջատվել են բջջային կապն ու ինտերնետը։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին կոչ է արել շարժվել հարավ։