Եվրամիությունը մտադիր է շարունակել իր միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք վճռական ենք տրամադրված շարունակելու գործել միջնորդի դերում՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալացմանը՝ տարածքների ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքով»,- հայտարարել է Միշելը՝ Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում։
Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ անդամ երկրների առաջնորդների հավաքի ընթացքում այդ հարցով «կարծիքների ռազմավարական փոխանակում» է տեղի ունեցել։
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում Եվրամիությունը կարևորել է Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները, ինչպես նաև իր աջակցությունը հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչև տարեվերջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ գագաթնաժողովում ընդունված բանաձևում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը