ԵՄ երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում դաշինքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը և ընդգծել իր շարունակական աջակցությունը առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելը՝ հիմնված ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա»։
Եվրոպական խորհուրդը նաև կարևորում է Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Եվրոպական դաշինքը իր աջակցությունն է հայտնել Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին եւ կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ։
ԵՄ գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում նաև նշվում է, որ ԵՄ Խորհուրդը հրավիրում է Բարձր ներկայացուցչին և Հանձնաժողովին` ներկայացնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ տարբերակներ։