Սլովակիան երաշխիքներ է պահանջում Ուկրաինայից տրամադրվող գումարների յուրացումը բացառելու համար

Եվրամիության անդամ Սլովակիան և Հունգարիան չեն շտապում իրենց համաձայնությունը տալ Ռուսաստանի ռազմական ներխուժման դեմ պայքարող Ուկրաինային ֆինանսական աջակցության ծավալները մեծացնելուն։ Դաշինքի գործադիր մարմնի ներկայացրած առաջարկը նախատեսվում է քվեարկության դնել առաջիկա դեկտեմբերին։

Սլովակիայի նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարների յուրացումը բացառելու համար երաշխիքներ են պետք։

«Ուկրաինան աշխարհի ամենակոռումպացված երկրներից է, և մենք չափից դուրս մեծ ֆինանսական աջակցությունը պայմանավորում ենք երաշխիքներով, որ եվրոպական փողերը (ներառյալ սլովակականը) չեն յուրացվի»,- հայտարարել է Ֆիկոն։

Նա նաև պնդել է, որ Ուկրաինային հատկացվող գումարի մի մասն ուղղվի Ուկրաինայի հետ արևելյան սահմանի երկայնքով Սլովակիայի ենթակառուցվածքների վերականգնմանը։

Ավելի վաղ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի օգնության տրամադրումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի օգնության տրամադրումը