Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագիրը Մոսկվայի կողմից վավերացվել է միայն այս տարվա մարտին, ինչը, հայաստանցի մասնագետների գնահատմամբ, նշանակում է, որ վերջին 2.5 տարում Հայաստանում ռուսական երեք հեռուստաալիքները հեռարձակվել են անօրինական։
«Այս, անօրինական են, որովհետև այս սլոտերը տրամադրվել են դեռ 2021 թվականի սկզբին, այն դեպքում, որ ռուսական կողմը վավերացրել է պայմանագիրը միայն 2023 թվականին, այսինքն՝ մինչև վավերացումն ընդհանրապես տրամադրման հարցը չպետք է քննարկվեր», - ասում է մեդիա փորձագետ Բորիս Նավասարդյանը։
Երեկ խորհրդարանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը ռուսական կողմը վավերացրել է այս տարվա մարտին։ Դրա հոդվածներից մեկի համաձայն՝ «բոլոր վիճելի հարցերը լուծվում են կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով»։ Խաչատրյանին պատգամավորներից մեկը հարցրեց, թե համաձայնագրի կետերի խախտման հարցերը քննարկել ե՞ն ռուս գործընկերների հետ, թե ոչ, նա պատասխանեց. - «Համաձայնագիր ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, այսինքն՝ Ձեր ասած կոնսուտլացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում ինքը դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասինՓաստորեն, վերջին տարիներին ռուսական մեկ հեռուստաալիք հանրապետական ծածկույթով, երկուսը մայրաքաղաքային ծածկույթով, ոչ միայն Հայաստանում հեռարձակվել են առանց համաձայնագրի վավերացման, այլև ռուսական կողմի թույլ տված խախտումները անգամ չեն քննարկվել Մոսկվայի հետ, ինչպես նախատեսում է միջկառավարական համաձայնագիրը։ Իսկ խախտումներ, համենայն դեպս, ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ եղել են, որը վերջին 3 տարիներին այդ մասին հայտնել է համաձայնագիրը ստորագրած նախարարությանը։
Ըստ Media.am-ի՝ այժմ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որի հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքներ կան: Հայաստանում վերջին 10 տարիներին պարբերաբար սրվում են քննարկում- խոսակցությունները, թե արդյոք ռուսական ալիքները պետք է հեռարձակվեն հանրային մուլտիպլեքսում, որտեղ ռուսականից բացի, այլ օտարերկրյա ալիքներ չկան։
Թեման նորից բացվեց ռուսական քարոզչամեքենայի առաջատարը համարվող Առաջին ալիքի հեռարձակած «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով հաղորդումից հետո, որի ընթացքում ռուս փորձագետները քննարկում էին և յուրովի մեկնաբանում Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող թեմաներ, ինչը հայ- ռուսական համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանության քննադատություններից հետո Մոսկվան անցավ գործնական քայլերիԲորիս Նավասարդյանի կարծիքով՝ հայկական կողմը պարզապես չի կարող աչք փակել այդ խախտումներ վրա. - «Քաղաքական և մեդիա իրողություններն այնպիսին են, որ ռուսական հեռուստաալիքներն այսօր օգտագործվում են Հայաստանի պետական շահերի դեմ քարոզչության համար, և նրանք պարունակում են և ազգամիջյան հրահրման տարրեր, և ատելության խոսք, այսինքն՝ բազմաթիվ նույնիսկ քրեական օրենսգրքի խախտումներ են այն բովանդակության մեջ, որը մենք տեսնում ենք ռուսական գոնե երկու հեռուստաալիքներում այստեղ հեռարձակվող երեքից»։
Բորիս Նավասարդյանն ավելացնեմում է, որ խոսքը ռուսական ալքիները ընդհանրապես եթերազրկելու մասին չէ, այլ դրանց՝ հանրային մուլտիպլեքսից հեռացնելու, իսկ ռուսական այս 3 և բոլոր մյուս ալիքները կշարունակվեն հեռարձվել և՛ կաբելային ալիքների, և՛ ինտերնետի միջոցով։ Նավասարդյանը հիշեցնում է, որ իր ղեավարած Երևանի մամուլի ակումբը դեռ 2014 թվականից սկսած է բարձաձայնել, որ ռուսական ալիքների քաղաքական շոուների ընթացքում հնչում է Հայաստանի քաղաքական շահերին հակասող բովանդակություն։
Ե՛վ Նավասարդյանը, և՛ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը քննադատել են 2020-ի դեկտեմբերին կնքված պայմանագիրը, նաև վերջերս Հանրայինի եթերում. - «Իմ այդ տեսակետը հիմնվում էր, որ և միջազգային փորձի վրա, և բանական տրամաբանության վրա, որովհետև հանրային մուլտիպլեքսը ազգային միակ հարթակն է, որտեղ պետք է լինեն միայն հայկական հեռուստադիտողները, որոնք, անկախ նրանից պրոիշխանական են, հակաիշխանական են, տալիս են Հայաստանի տեղեկատվական օրակարգը։ Խնդիրը չէ՝ բարեկամական պետության ալիքներն ես տալիս, թե ոչ։ Խնդիրը այն է, որ որևէ օտար հեռարձակող չպիտի լինի»։
Մասնագիտական շրջանակների քննադատությունից ու ռուսական ալիքների, այդ թվում՝ կեղծ տեղեկություններ տարածող հաղորդումների հեռարձակումից հետո այժմ պարզ չէ՝ ինչ քայլեր կձեռնարկի կառավարությունը։ Այս հարցին իշխանության ներկայացուցիչները հստակ պատասխան չեն տվել։ Նաև հասկանալի չէ, թե պայմանագրի գործողության ժամկետը՝ 7 տարին, հաշվվում է ստորագրման պահից, թե վավերացումից հետո։
Your browser doesn’t support HTML5