Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ ջանքերի գործադրումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի բազմաոլորտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Շեշտվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:
Հոկտեմբերի 24-ին էլ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ընդունել էր Հայաստանի վարչապետը:
Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն այցելել էր Ադրբեջան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին