Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը․ Ասադով

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ուղի» համաժողովում ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, եթե հայկական կողմը նույնպես ցանկանա։

«Ադրբեջանը արդեն վաղուց շարադրել է իր դիրքորոշումը և աշխատում է հաղորդակցությունների բացման հարցի վրա՝ 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Մենք ցանկանում ենք բացել հաղորդակցությունները, բայց դա միայն մեզանից չի կախված։ Եթե հակառակ կողմը դա ցանկանա, ապա մենք պատրաստ են»,- ասել է Ասադովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը դեռ հույս ունի Ադրբեջանի հետ խաղաղության հասնել մոտ ապագայում