Իսրայելի բանակի տվյալներով՝ Գազայի հատվածում 224 պատանդ է պահվում

Իսրայելի բանակի մամուլի խոսնակը հոկտեմբերի 26-ի առավոտյան ճեպազրույցին ասել է, որ «Համաս»-ի կողմից առևանգված 224 պատանդների ընտանիքների անդամները տեղեկացվել են, որ նրանց հարազատները պատանդ են պահվում Գազայի հատվածում։

Դանիել Հագարին նշել է, որ այդ թիվը կարող է աճել։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր 222 պատանդի մասին։