Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը այն 12 երկրների թվում էին, որոնք ստորագրել են Ալմաթիի հռչակագիրը և որպես այդ հռչակագրի մասնակից ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։
«Մենք հույս ունենք այդ սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության համաձայնագիր և վերականգնել հարաբերությունները», - հայտարարել է Փաշինյանը:
Ալմաթիի հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը